Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիայի մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվելու է և զբոսաշրջային մուտքի արտոնագիրը տրամադրվելու է երկու օրվա ընթացքում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lechotouristique.com-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Նրա խոսքով՝ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և Վիետնամի քաղաքացիների համար: Միաժամանակ, Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար սահմանվելու է մեկ օր:
Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ իրենց նպատակն է նման ընթացակարգերի պարզեցմամբ զարգացնել զբոսաշրջությունը: Ֆրանսիայի իշխանությունների նպատակն է մինչև 2020 թվականը երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան հասցնել 100 միլիոնի:
Այս նյութը դիտել են - 1797 անգամ