ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը հերքել է Հալեպի արևելքից ահաբեկիչների տարհանման կապակցությամբ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության մասին սիրիական ընդդիմության հայտարարությունը:
«MEHR» լրատվական գործակալությունը կիրակի օրը հղում կատարելով «Ռոսիա Ալ-Յում»-ին հաղորդել է, որ Ռիաբկովն ընդգծել է. «Մոսկվայի հետ բանակցություններում Վաշինգտոնը Սիրիայում հրադադար հաստատելու համար պնդում է անընդունելի նախապայմանների վրա: Մենք հերքում ենք Հալեպի արևելքից զինված խմբերի հեռանալու կապակցությամբ կողմերի միջև համաձայնության մասին տարածված լուրերը»:
«Reuters» լրատվական գործակալությունն ավելի վաղ հղում կատարելով սիրիական ընդդիմությանը հայտարարել էր, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի ներկայացրած առաջարկի համաձայն, ահաբեկիչները 48 ժամվա ընթացքում կարող են քաղաքացիների հետ միասին ապահով միջանցքով հեռանալ բախման տարածքներից:
Այս նյութը դիտել են - 840 անգամ