Հայ երիտասարդ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում2016-12-11 23:52:00
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվել է սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որտեղ լավ են հանդես եկել հայ սուսերամարտիկները:
Խոցասուսեր աղջիկներ զենքաձևում հաղթող է ճանաչվել Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ` Արտաշես Մադոյան): Նույն զենքաձևի տղաների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայկ Բարսեղյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), 2-րդ տեղն է զբաղեցրել Էդուարդ Օվիկյանը (անձնական մարզիչ` Արմեն Նավասարդյան) և 3-րդ տեղն է զբաղեցրել Արման Գրիգորյանը (անձնական մարզիչ` Սամվել Գրիգորյան):
Ճկասուսեր տղաներ զենքաձևում 2-րդ տեղն է զբաղեցրել Արմեն Դալլաքյանը (անձնական մարզիչ` Արտաշես Մադոյան), իսկ ճկասուսեր աղջիկներ զենքաձևում 3-րդ տեղն է զբաղեցրել Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ` Կարո Ավագյան):
Նշենք, որ մրցաշարը անցկացվել է դեկտեմբերի 4-ից 8-ը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի երիտասարդ սուսերամարտիկները:
Այս նյութը դիտել են - 128566 անգամ