Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում
2016-12-12 00:37:00

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Ամբողջ օրվա ընթացքում հակասական տեղեկություններ էին ստացվում Սիրիայից։ Եվրոպական գործակալությունները դեռևս ցերեկը խանդավառ աղաղակում էին, թե Պալմիրան նորից զավթվել է ահաբեկիչների կողմից։ Ռուսաստանյան գործակալությունները չէին հաստատում քաղաքի զավթումը, բայց խոսում էին մարտերի մասին։ Եվ ահա վերջապես Պալմիրայի անկման մասին նորությունն ընդունում են նաև Ռուսաստանում. ИЗВЕСТИЯ-ն, հղում կատարելով ռուսաստանյան և օտարերկրյա գործակալություններին, տեղեկացնում է, որ վերախմբավորումից հետո ԻՊ գրոհայինները կարողացել են զավթել Պալմիրան, իսկ քաղաքի վրա հարձակմանը մասնակցել է մինչև չորս հազար գրոհային։ Կենդանի ուժն ու ռազմատեխնիկան ահաբեկիչները Պալմիրա են նետել Ռաքքայի շրջանից և Դեյր-էզ-Զորից։

Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման գծով ռուսաստանյան կենտրոնն իր կողմից տեղեկացնում է, որ սիրիական զորքերը պաշտպանողական մարտեր են մղում։ Ճշտվում է, որ ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրում, բայց փորձում են առաջ անցնել և ամրապնդվել քաղաքի ներսի դիրքերում։

 Եթե քաղաքն իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, որը, չնայած ռուսական ՕՏՈւ վիթխարի աջակցությանը, ոչ միայն ի վիճակի չէ դիմակայել ահաբեկիչներին, այլև նույնիսկ հանձնում է այն, ինչը վերցվել էր մեծ զոհերի ու ջանքերի գնով։

Սիրիայում ռազմական գործողության 15 ամիսների ընթացքում ռուսական ՕՏՈւ-ն և ՌԾՆ-ն գրոհայինների վրա միլիոնավոր տոննաներով ռումբեր և հրթիռներ են ծախսել, ոչնչացրել տասնյակ հազարավոր ահաբեկիչների։ Եվ այս ամենը՝ հանուն այն բանի, որպեսզի Ասադի բանակն այսօր ԻՊ-ին վերադարձնի՞ Պալմիրան։

Եվ անշուշտ, Պալմիրայի անկումը կնշանակի ոչ այլ ինչ, քան ՌԴ նախագահ Պուտինի անձնական պարտություն։ Դա հարված կլինի նրա ինքնասիրությանն ու հեղինակությանը։ Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգը միայն, որ կազմակերպվել էր պետության ղեկավարի ուղղակի ցուցումով Պալմիրայի ավերակների վրա, ինչ ասես արժեր։ Այնպես որ, մեկնաբանելն այլևս իմաստ չունի...

shame.am

Այս նյութը դիտել են - 1428 անգամ