Հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
2016-12-12 01:10:00

Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ սեփական մեքենայով խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս մասին քիչ առաջ մեր զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ հավելելով, որ Սարգսյանին արդեն հիվանդանոցից տեղափոխել են մեկուսարան:

Գյուրջյանն ասաց, որ առողջական վիճակի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ կհայտնի նրան տեսակցելուց հետո:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը  2-րդ կարգի հաշմանդամություն ունի: Նա տեղաշարժման, կանգնելու, նստելու հետ կապված խնդիրներ:

Նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն եւ ապօրինի զենք-զինամթերք փոխադրելուն ու կրելուն:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 924 անգամ