Ամերիկյան «BOSTON glob» թերթը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո զենքի վաճառքի ծավալը աճելու կապակցությամբ
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ատելության ֆոնին իրականացված հանցագործության դեպքերի ավելացմանը, «BOSTON glob» թերթը գրել է.«ԱՄՆ-ում սևամորթները ինքնապաշտպանության նպատակով զենք են գնում»:
NBC լրատվացանցի հաղորդման համաձայն՝ զենք վաճառողները հայտարարել են ,որ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի փոքրամասնության խմբերի շրջանում հրազենի վաճառքն աճել է չորս անգամ:
Զենք վաճառող խանութների տերերի խոսքերով՝ սևամորթ քաղաքացիները մտահոգ են այն բանի համար,որ Թրամփի նախագահության օրոք իրենք կարող են մաշկի գույնի պատճառով հարձակման ենթարկվել:
Այս նյութը դիտել են - 1377 անգամ