Հայոց գանձերը` մեսրոպատառ գրերը, լեզու բերան ունենային կբողոքեին լատինատառ գրող «գլամուՌներից»:
Իրենց փոխարեն ես եմ ամեն օր, ամեն ժամ ամաչում:
Աշխարհում այսքան գեղեցիկ, այսքան հարուստ ձայնանիշերով այբուբեն ո՞ր ազգն ունի: Ինչո՞ւ եք տառապելով 2-3 տառ իրար կպցնում, որ հայկական մի հնչյուն ստանաք: Ամոթ է, էլի...
Երբեմն նայում ես մեկնաբանությունները, 100 մեկնաբանության մեջ 5-6 հոգի է հայատառ-մեսրոպատառ գրել: Մյուսները լատինա-ռսատառ հայաբառ են գրում: Տո՛, բա դուք հայեր ե՞ք, հայ ծնողներից ե՞ք սերվել,ծնվել, հայկական դպրոց ու ԲՈւՀ ե՞ք ավարտել...
Գեթ մեկ անգամ տեսած կա՞ք, որ լատինո ազգերը այլ ազգի տառերով գրեն: Տեսած կա՞ք, որ ռուսը հայերեն գրի:
Հեչ ազգային թասիբ չունե՞ք:
Աշխարհում այնքան շատ են հայերին չսիրողներն ու թշնամիները, որ պետք չի այդ բանակը մեր ազգով ևս մի ավելորդ անգամ համալրելը:
Հայը պարտավոր է ամենայն սրբությամբ հարգել իր ՀԱՎԱՏՔԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱԶԳԸ, ԼԵԶՈւՆ, ՊԱՏԻՎԸ, ԸՆՏԱՆԻՔԸ...