ՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Red Eagles ֆան-ակումբի անդամների հետ նախօրեին հանդիպել էր՝ արձագանքելով վերջիններիս՝ հանդիպման մասին խնդրանքին: Հանդիպման ընթացքում վերջին 1 շաբաթվա ընթացքում որերորդ անգամ անդրադարձ է կատարվել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին: Հայրապետյանը, մասնավորապես, նշել է, թե որ դեպքում հրաժարական կտա:
«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:
Ավելի ասեմ, եթե FAF-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»,-Հայրապետյանի խոսքերն է մեջբերում armsport.am-ը:
Այս նյութը դիտել են - 1739 անգամ