Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զորքերն ու աշխարհազորայինները զինված խմբավորումներին դուրս են մղել Ֆիրդոուս թաղամասում գտնվող նրանց վերջին հենակետից։
Այդպիսով նրանք ամբողջական վերահսկողություն են հաստատել Արևելյան Հալեպի վրա։ Այդ մասին հայտնել է «Լիբանկոլ» գործակալությունը, ըստ որի՝ քաղաքի ազատագրման լուրը առաջացրել է ժողովրդական մեծ ցնծություն։
Բազմաթիվ մարդիկ դուրս են եկել Հալեպի արևմտյային մասի փողոցներ և ողջունել են սիրիական բանակին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալներն Արևելյան Հալեպում վերահսկում էին միայն երեք ոչ մեծ թաղամասեր։