«Սասնա Ծռեր» խմբավորման հուլիսյան գրոհից հետո ՀՀ ոստիկանապետի կողմից հրահանգ իջավ ուժեղացնել ոստիկանական շենքերի հսկողությունը..«Չի»
2016-12-12 22:49:00

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ոստիկանական բաժանմունքներում վերջին ամիսներին խստացվել է համապատասխան շենքեր ելումուտ անելու ռեժիմը։ Կրկնակի աճել է այն ոստիկանների թիվը, որոնք կոչված էին հերթապահություն իրականացնել ոստիկանական բաժանմունքների անցակետերում։ Թերթի տեղեկություններով՝ բաժանմունքներ ելումուտ անողներին ոստիկանները խուզարկում են, բացի այդ էլ առանց համապատասխան անցաթղթի մարդկանց մուտքը շենք արգելվում է։ Անցակետերի առկայությունն ու ոստիկանների հերթապահությունը նորություն չէ ոստիկանական բաժանմունքներում, սակայն դրանց վերահսկողությունը մինչև այս տարվա հուլիսյան դեպքերն այդքան էլ խիստ չէր։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սասնա Ծռեր» խմբավորման հուլիսյան գրոհից հետո, երբ զինյալների խումբը հեշտությամբ կարողացավ գրավել ոստիկանական ամենալուրջ բազաներից մեկը, ՀՀ ոստիկանապետի կողմից հրահանգ իջավ ուժեղացնել ոստիկանական շենքերի հսկողությունը։ Վերադասի հանձնարարությամբ՝ հրամայվել է այս գործի վրա «միջոցներ չխնայել»։

Այս նյութը դիտել են - 1547 անգամ