«Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս Է վերադարձել Արցախից, երեկ մեր թղթակցի հետ զրույցում նկատել Է, որ հակառակորդն իսկապես ակտիվ Է և այդ ակտիվությանը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում։
«Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ։ Այս ամենն ինքնին նոր լարվածություն Է ստեղծում։ Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում Է մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը։ Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,– ասել Է Աբրահամյանը։
Հարցին փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող Է դա տեղի ունենալ, ըստ ձեզ, և ինչի՞ Է սպասում Ադրբեջանը, քաղաքագետը պատասխանել Է. «Ադրբեջանը վերադասավորումների փուլում Է պայմանավորված և տնտեսական, և քաղաքական, և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ Է իրականացնում, հիմք Է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի Է սպասել։ Այդ իմաստով որքանո՞վ Է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել Է մեր թղթակիցը։
«Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք Է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր Է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլև հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել։
Դիվերսիոն գործողությունների փորձերը Էականորեն նվազել են, ինչը պայմանավորված Է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,– պատասխանել Է Աբրահամյանը»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Այս նյութը դիտել են - 1096 անգամ