«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։ Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։
Տեր-Պետրոսյանը հույս ունի՝ արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակցության կարիքը մշտապես զգալու է, ուստի առաջին նախագահը վստահ է, որ իշխանությունը կգտնի ՀԱԿ-ին նոր խորհրդարանում տեղ ունենալու ձևը՝ դաշինքով կամ առանց։
Այս նյութը դիտել են - 1561 անգամ