ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների նորմալացումը հեշտ չի լինելու
2016-12-13 23:07:00

«FRANCE» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինն ասել է.«ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների նորմալացման ցանկություն է հայտնել և ՌԴ-ն իր հերթին ողջունում է այս գաղափարը»:

Պուտինը հավաստիացրել է.«Հաշվի առնելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման մակարդակը, հարաբերությունների նորմալացումը հեշտ չի լինելու: Սակայն Մոսկվան պատրաստ է գնալ ընդառաջ»:

ՌԴ նախագահը հավաստիացրել է.«ՌԴ-ն  պատրաստ է ահաբեկչութան դեմ պայքարի ոլորտում առավել սերտ համագործակցություն ծավալել ԱՄՆ-ի հետ»:

Այս նյութը դիտել են - 1567 անգամ