Բազմիցս է ասվել, որ մեր երկրի ԱԺ-ն, որը, ըստ նոր սահմանադրության դառնալու է երկրի թիվ մեկ կառույցը, զբաղված է ոչնչով:
Այստեղ ավելի հաճախ կարելի է լսել մանկական «բազարներ», քան մասնագիտական քննարկումներ որևէ օրինագծի վերաբերյալ:
Ամեն ինչ գնալով ավելի է վատանում: Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի տաղտկալի են դառնում ԱԺ նիստերը: Ընտրություններին բավական ժամանակ կա, բայց կուսակցությունների ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում քարոզչություն իրականացնելու համար: Փաստացի ԱԺ հերթական ու արտահերթ նիստերը քարոզարշավի են վերածվել
Ոչ ոք չի մտածում, թե գիտակից մարդու համար ինչ դժվար է նայել մի բան, ինչը գրեթե ոչ մի տոկոսով իրականության հետ կապ չունի:
Ամբողջ տարին ոչնչով չզբաղվելուց հետո ԱԺ ամբիոնը քարոզչության համար օգտագործելը ոչ այլ ինչ է քան անարգանք ընտրողների և ԱԺ-ում քննարկվող օրինագծերի նկատմամբ: