Չինաստանի հորդորը Թրամփին
2016-12-14 05:04:00

ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփը  կիրակի օրն ասել էր, որ իր երկիրը չի պատարստվում կաշկանդված լինել Թայվանը Չինաստանի մաս համարող Միասնական Չինաստանի  քաղաքականությամբ :

«The Washington Post»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ  Թրամփն առանց Պեկինին տեղյակ պահելու, հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի առաջնորդ՝ Ցայ Ինվենի հետ, որն առիթել էր Չինաստանի պետայրերի զայրույթը:

Չինաստանի համար  Թայվանի հարցն առանձնահատուկ կարևորություն ունի : Ուստի Պեկինը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցի կապակցությամբ:

«Թայվանի հարցն առնչվում է Չինաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքինշխանությանը»,- ասել է Թայվանի քաղաքականության մշակման գրասենյակի խոսնակ ՝ Ան Ֆենգշանը  և հավելել, որ եթե այդ սկզբունքի դեմ քայլեր արվեն, ապա  հնարավոր չի լինելու իրականացնել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայուն զարգացումը:

Չինաստանին մտահոգում են Թայվանի անկախության նպատակով  տարվող ջանքերը: Պեկինը Թայվանը համարում է  իր կարմիր գիծը:

Այս նյութը դիտել են - 1545 անգամ