Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ցավակցել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ։
«ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում եմ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ընտանիքին: Նախարար Երիցյանը նվիրյալ հանրային ծառայող էր եւ օրինակ մյուսների համար, թե ինչպես պետք է աշխատել մեր շրջապատը բարելավելու համար:
Նա աչքի էր ընկնում սոցիալական ներառման հարցերում եւ նախարարությունը վերածել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել հասանելի վայրերից մեկը Հայաստանում: Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նա սերտորեն գործակցում էր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ բարելավելու տեղական ինքնակառավարումը՝ այն դարձնելով առավել արդյունավետ ու առավել միտված համայնքի կարիքներին:
Մենք բարձր ենք գնահատում նրա թողած ժառանգությունը եւ հուսով ենք, որ նրա ձեռքբերումները կոգեշնչեն մյուսներին աշխատել հանուն Հայաստանի բարօրության»,- ասվում է Ռիչարդ Միլսի հայտարարության մեջ։
Այս նյութը դիտել են - 1244 անգամ