Գերմանիայի կառավարությունը որոշել է կրճատել այն երկրների ցանկը, որտեղից փախստականներ կընդունի: Մասնավորապես կառավարության ցուցակում են հայտնվել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հնդկաստանը, Մալին, Մոնղոլիան, Ալժիրը, Գամբիան, Բանգլադեշը։ Այս երկրներից դիմած քաղաքացիների հայցերը բավարարվում են 10 տոկոսից էլ պակաս դեպքերում։ Այս մասին գրում է Süddeutsche Zeitung գերմանական թերթը։ Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը կառավարության նիստում հայտնել է, որ անվտանգ ծագումով երկրների կոնցեպտը հատկապես հարմար է անհեռանկար դիմումներն արագ մերժելու և փախստականների կարգավիճակ ստանալու իրավունքների ոտնահարումներից խուսափելու համար։ Անվտանգ երկիր է համարվում այն պետությունը, որտեղ համարվում է, որ քաղաքական հետապնդումներ չկան։
Այս նյութը դիտել են - 1232 անգամ