100.000 դոլար` ԱՄՆ-ից Հալեպ քաղաքի հայ համայնքին2016-12-14 23:38:00

ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund, SARF) չորեքշաբթի հայտարարել է, որ 100.000 դոլար է փոխանցել սիրիական Հալեպ քաղաքի հայ համայնքին օգնելու համար:
Ինչպես նշում է asbarez.com-ը, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա կտրվածքով SARF-ի կողմից հալեպահայությանը փոխանցված գումարի չափը կազմում է 784.000 դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնադրամի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հալեպից ստացվող նորություններին ու մշտական կապի մեջ են հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս նյութը դիտել են - 2154 անգամ