Ըստ ՄԱԿ-ի ամենագաղտնի և ամենաճշմարտացի ուսումնասիրությունների, պետական բյուջեն անպատիժ թալանելու և գողոնն աներկյուղ վայելելու ամենաապահով երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:
ՄԱԿ-ի ուսումնասիրություններից պարզվել է նաև,որ ՀՀ ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները աշխարհում ամենացածր վարձատրվող,բայց ամենաարագ հարստացող պատգամավորներն են և պաշտոնյաները:
Ըստ արժանահավատ աղբյուրների,մերոնց նվաճումները շուտով տեղ կգտնեն Գինեսի ռեկորդներ գրքում,նախանձից տրաքացնելով մեր թշնամիներին:
Հայ մարդու սիրտը ուռչում է հպարտությունից,երբ տեղեկանում է իր հայրենակիցների նվաճումների մասին,բայց ոմանք ամեն կերպ փորձում են հարամել մեր հպարտությունը և ստվեր գցել մեր հայրենակիցների նվաճումների վրա:
Արդարադատության գեղեցկուհի նախարար Արփինե Հովհաննիսյանը առաջարկում է ՀՀ պետական բյուջեից գողացողների ձեռքերը կտրել,առանց պատկերացնելու այդ գործողության հետևանքները:Նա չի պատկերացնում,որ եթե իր առաջարկությունը օրենքի ուժ ստանա և կիրառվի,ապա մեր ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների առնվազն 99%-ը այդուհետ քվեարկելու են ոտքերով և այլ մարմնամասերով:
Հուսով եմ,որ մեր պատգամավորները և կառավարության անդամները ողջախոհություն կցուցաբերեն ու կտապալեն այդ սադոմազոխիստական օրենքը:
Հազիվ միջազգային մակարդակի նվաճում ենք արձանագրել,հիմա էլ խայտառա՞կ դառնանք ալամ աշխարհում մեր անձեռ քվեարկություններով:
Հազար թշնամի ունենք ու մի բուռ գողացողներ:
Ամոթ է:
Այս նյութը դիտել են - 2606 անգամ