Վլադիմիր Գասպարյանը մերժել է Սեյրան Օհանյանի հրավերը.«Ժամանակ»
2016-12-15 22:10:00

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշ անձնական հարցեր քննարկել: Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը:

Ոստիկանապետը Սեյրան Օհանյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ էր նրա պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նրանց ընկերությունն ամրացել է՝ Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում աշխատելու տարիներին: 

Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը շարունակում է ինտենսիվ շփվել Վարդան Օսկանյանի հետ: Լրագրողների աչքից հեռու մնալու համար՝ երկու նախկին նախարարների հանդիպումը տեղի է ունենում Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 907 անգամ