Նայելով ՀՀԿ-ի ականավոր գործիչների ելույթները, ուղղակի մարդկային ձևով երբեմն խղճում եմ Սերժին. Սպարտակ Հակոբյան
2016-12-16 10:42:00
Երբ նայում ես Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի,Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Հարությունյանի,Կարինեների , Ռուզանների, Խոսրովների Վահրամների և այլն-ի տված հարցազրույցները,կամ մեկնաբանությունները գրագետ լրագրողին, կամքիցդ անկախ ունենում ես կամ ոչ լիարժեքության կոմպլեկս,կամ ատավիստական զգացումներ:
 
 Չնայած դրան այս մարդիկ երկրի առաջին դեմքերի, այն է Սերժիկի, Գալուստի,Կարեն Կարապետյանի հետ միասին իրենց համարում են ազգի էլիտան, նրա սերուցքը, միջազգային հարթակներում ազգի դեմքը ցուցադրող, տեխնիկական և դիվանագիտական միտքը, ունեցած գիտելիքները ու փորձը մենեջմենտի բնագավառում:
 
Սակայն նայելով դեֆոլտի շեմին հասած երկրին, արտագաղթած ժողովրդի քանակին,1000000 մարդու ծայրահեղ աղքատ դարձնելու փաստին համոզվում ես, որ այս իշխանությունները հոգով և գիտակցությամբ բոմժ են:
Էլ ինչպե՞ս կարելի է անվանել անգիր արված 4-ից 5 թեմայի վերաբերող դոգմեր,պարբերաբար փոխելով դրանց տեղերը, աշխատելով խոսել հնարավորինս երկար, ըստ էության չպատասխանելով լրագրողների հարցերին, հաղթական ժպիտով ավարտում են հարցազրույց կոչվող մենախոսությունը:
 
Ատում եմ Ս.Սարգսյանին իր հանցագործ ղեկավարության, գողական բարքերի, կատարած թալանի, չարաշահումների և հազարավոր այլ հանցավոր դրսևորումների պատճառով:
Սակայն երբ նայում եմ ՀՀԿ-ի ականավոր գործիչների ելույթները, ուղղակի մարդկային ձևով երբեմն խղճում եմ Սերժին:
Հանուն արդարութան պետք է ասել, որ ինքն էլ, ընդամենը թարս բուսնած խիյարներից մեկն է,սակայն իրեն շրջապատել է այնպիսի աղբով, որից ազատվելը պարզապես Սիզիֆի աշխատանք է,քանզի այդ աղբի հետ կապված է` արյունով,սոված երեխաների թալանով,բիզնեսի և իշխանության սերտաճումով, աղքատություն ու արտագաղթի արհեստական խթանումով, կեղծված ընտրություններով և այլն:
 
Նման պայմաններում առաջնահերթ է դառնում ազդեցության ոլորտների, հերթական բաժանումը` որը համոզված եմ սարերի հետևում չի: Գալով Ս.Սարրգսյանի դարակազմիկ համագումարին, և այնտեղ նրա կողմից բարձրաձայնած 28-32 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ տվյաներին, պետք է ասել հետևյալը:
Ըստ Ս.Սարգսյանի 2007-2015 թվականներին Հայաստանը կարողացել է ապահովել 29,3 տոկոս տնտեսական աճ, իսկ արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով 32 տոկոս աճ, դիմագրավելով նախորդ դարի երեսնականների տնտեսական ցնցումներին համարժեք ցնցումների:
Այո, պետք է ասել, որ Ս.Սարգսյանը հաստատ համեստությունից չի մեռնի, պայմանով եթե հասկացել է իր ասաածը:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը:10 տարի առաջ նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ էր ,իսկ սովից չմեռնելու շուկայական գինը՝ 25 հազար դրամ, հիմա նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, իսկ սովից չմեռնելու գինը` 63 հազար:
Ստացվում է խեղճ մարդուն մի կարգին չեն բացատրել կենսամակարդակի և տնտեսական աճի տարբերությունը:Հիմա ինքներդ պատկերացրեք, թե ինչպես է պատահում, որ խոպանում չարքյաշ աշխատանքով վաստակած փողի տրանսֆերտներով իր գոյությունը պաշտպանող Ս.Սարգսյանի իշխանությունը, կարողանում է ոչ միայն հարուստ ապրել, դղյակներ կառուցել, այլև նման ֆանտաստիկ տնտեսական աճի ապահովում արձանագրել:
Ես հասկանում եմ Ս.Սարգսյանին,առջևում նրա համար բախտորոշ ընտրություններն են, Շեքսպիրյան լինել չլինելու հարցը:
Հասկանում եմ նաև Կարեն Կարապետյանի մեծագույն հարգանքը Ս.Սարգսյանի նկատմամբ,սակայն այդ հարգանքի գլխավոր դրդապատճառը չեմ հասկանում:
Գուցե՞ դա բանջարաբոստանային կուլտուրաներին հատուկ (դդում,կամ թարս բուսնած խիյար) սինդրոմն է,թե՞ երկիրը դեֆոլտի հասցրած մարդու ունակությունները, երեսի զոռով իշխանության ղեկին մնալու տենչանքը:
Ի՞սկ դուք,հարգելի ընթերցող:
Այս նյութը դիտել են - 2727 անգամ