Ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք՝ Անոնիմուսի բեղ-մորուքով Ձմեռ պապ: Մասոն, համատեղությամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Ամանորի նախաշեմին որոշեց իր՝ հեղափոխական դառնալու երազանքին ավելացնել ևս մեկը՝ Ձմեռ պապ դառնալու երազանքը, կամ էլ ավելի շուտ՝ հեղափոխական Ձմեռ պապ՝ Անոնիմուսի բեղ-մորուքով: Երազեց ու անմիջապես որոշեց երազանքը դարձնել իրականություն և Ձմեռ պապի հանդերձանքով Ամանորի գիշերը գնաց Ազատության հրապարակ:
Այստեղ միանշանակ պետք է գնահատել Կարո Եղնուկյանի ողջամտությունը, որ նա ճիշտ գնահատելով իր որակները՝ որոշեց Ձմեռ պապ լինել միայն Ազատության հրապարակում յուրայինների համար, այլ ոչ թե սովորական քաղաքացիների և սովորական քաղաքացիների երեխաների համար, հակառակ դեպքում պատկերացնու՞մ եք, թե դա ինչ մղձավանջ կլիներ Եղնուկյանին որպես Ձմեռ պապ տեսնող երեխաների համար... Որքա~ն հիասթափություններ կլինեին, քանի~-քանի~ երեխաների մոտ մանկական երազանքներ կփշրվեին, որքա~ն երեխաների համար Ձմեռ պապը սիրելի կերպարից կվերածվեր ատելի ու զզվելի կերպարի...
Իսկ Ազատության հրապարակում հավաքված՝ Եղնուկյանի մի քանի թիմակիցները նրան ամեն օր են տեսնում և սովոր են այդ տեսարանին:
Լավ է, որ Եղնուկյանի «ձմեռպապիությունն» ունեցավ այդքան փոքր լսարան: Շնորհակալություն հայտնենք Կարո Եղնուկյանին դրա համար և փորձենք ապագայի համար օգնել խորհրդով՝ եթե Ձմեռ պապի դերում հայտնվելն էլ չի ստացվում, ապա Եղնուկյանը կարող է փորձել հաջորդ՝ իրեն ավելի սազական տարբերակը. նա կարող է ձեռք բերել ծաղրածուի հանդերձանք և արդեն ոչ միայն Ազատության հրապարակում, այլև ամենուր հանդես գալ որպես ծաղրածու: Դա շատ կսազի Եղնուկյանին, մանավանդ իր անոնիմուսի բեղ-մորուքը հիանալի կդիտվի ծաղրածուի հանդերձանքի հետ: ժողովուրդն էլ կգնահատի Եղնուկյանի անկեղծությունը և նոր կերպարում նրան կընդունի: Մի տարբերակ էլ կա. հիշում ե՞ք՝ ժամանակին քյանդրբազ-լարախաղացներ կային, որ գալիս բակերում ներկայացումներ էին անում: Այ, կարծում ենք, Եղնուկյանին այս դերը նույնպես շատ կսազի, մանավանդ իր բեղ-մորուքով:
Այնպես որ պարոն Եղնուկյան, Ձեզ փայլուն կարիերա է սպասվում ծաղրածուի կամ քյանդրբազի կերպարում, օգտվեք խորհուրդից:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ
Այս նյութը դիտել են - 1611 անգամ