Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց միջադեպ էր գրանցվել։
Փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել էր, որ դատական նիստի ժամանակ նույն գործով հանդես եկող դատախազ Կ.Ներսիսյանը հարձակվել էր իր վրա, վիրավորել, խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո նրան հրավիրել էր դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:
Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու, ճնշում գործադրելու տարատեսակ փորձեր նախկինում էլ են եղել: Բայց որ այսպես՝ բոլորի աչքի առաջ կարելի է հարձակում գործել՝ սեփական տեսակետը պարտադրելու համար, առաջին անգամ է:
Ի դեպ, միջադեպն էլ ծագել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ քննիչը դիտավորյալ կերպով խեղաթյուրել էր վկայի ցուցմունքները:
Սակայն տեղի ունեցածը շատ ավելի հետաքրքրական է դառնում, երբ պարզվում է, որ կռվարար դատախազը 34-ամյա Կորյուն Ներսիսյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից։
Իսկ ավելի պարզ՝ դատախազը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդին է։
Այս հանգամանքը, եկեք խոստովանենք, բոլորովին նոր որակ է հաղորդում միջադեպին:
Ազգակցական կապը օրենքի ներկայացուցչին ավելորդ համարձակություն ու ինքնավստահություն է ներշնչել՝ արտոնելով խախտել բոլոր թույլատրելի սահմանները: Բայց սա նաև վարակիչ օրինակ է:
Հավանաբար տեսնելով, թե իր հորեղբայրը ինչպես է վարվում երկնային օրենքների ու պատվիրանների հետ, կրտսեր Ներսիսյանը որոշել է, որ ինքն էլ նույնը կարող է անել երկրային տիրույթում:
Այս նյութը դիտել են - 1494 անգամ