Սեյրան Օհանյանն ու Վիկտոր Դալլաքյանը համագործակցելու են. Politinfo
2016-12-19 06:25:00

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Երրորդ Հանրապետություն» կուսակացության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ Սեյրան Օհանյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալ, չվերադառնալու հարցին:

Վերջինս նշեց, որ հրաժարականից հետո բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սեյրան Օհանյանի հետ: «Ես տեղյակ եմ նրա ծրագրերին, և նա առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կտեղեկացնի իր ծրագրերի ու այն մասին, որ մուտք է գործելու քաղաքականություն։ Սեյրան Օհանյանը ունի նույն մտահոգությունները, ինչ ես», -հայտարարեց Դալլաքյանը՝ շեշտելով, որ ինքը և Սեյրան Օհանյանը համագործակցելու են։

Դալլաքյանը հիշեցրեց, որ նախորդ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ տեղյակ չէ Օհանյանի ծրագրերից, սակայն հիմա հայտարարում է, որ տեղյակ է բոլոր ծրագրերից, մանրամասն քննարկումներ են անցկացվում, և իրենք համագործացելու են:

Անդրադառնալով դեկտեմբերի 23-ին սպասվող իրենց համագումարին,՝Դալլաքյանը նշեց, որ քննարկելու են նոր կանոնադրության, նոր ծրագրի ընդունումը:

Դալլաքյանը լրագրողների հարցին ի պատասխան նաև վստահեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական դաշտում իրեն չեն տեսնի:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 994 անգամ