«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միասին հանդես գալ։ Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաեւ ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից։ Այս պահին ամենահավանականը Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» եւ «Համախմբում» կուսակցություններն են, որոնց հետ հակված է համագործակցել Սեյրան Օհանյանը։ ՀԱԿ-ի՝ այս դաշինքում հայտնվելու ամենալուրջ խոչընդոտը Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն է, որ ընտրացուցակը Տեր-Պետրոսյանն է:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1027 անգամ