Հ1-ի լրատվականը կանվանափոխվի. Կփոխվեն նաեւ դեմքերը. «ՀԺ»
2016-12-19 22:51:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի:

«Առաջին լրատվականի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը:

Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաեւ լրատվական հաղորդման տաղավարը;

Ստեղծվելու է նաեւ «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով: 

 «Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը:

Վերջինիս նույնպես հեռուստադիտողները Հ1-ի եթերում կտեսնեն: Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արտակ Հերիքյանի կիրակնօրյա հաղորդումները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն»:

Այս նյութը դիտել են - 873 անգամ