Հունաստանում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հայ-հունական ռազմական եւ համագործակցության առաջնահերթությունները
2016-12-20 14:51:00

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետության գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի Ազգային պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում: Վիգեն Սարգսյանը ռազմաուսումնական հաստատության կրթական ծրագրերին, քոլեջի ունկնդիրների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացվել են հայ-հունական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ քոլեջի ունկնդիրների հարցերին:

news.am

Այս նյութը դիտել են - 1280 անգամ