«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը օրեր շարունակ փորձում է Գագիկ Ծառուկյանին համոզել հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից։ Նա իր հիմնական գործառույթն է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի համար ամուր հենարան ստեղծել։
Չի բացառվում, որ մինչեւ այս շաբաթվա վերջ Ծառուկյանը իր վերադարձի վերաբերյալ հանդես գա հայտարարությամբ։ Իսկ մինչ այդ երեւանցիներն ու գյումրեցիները շարունակում են «ջարդել» ԲՀԿ գրասենյակի դռները՝ պահանջելով նրա վերադարձը»: