ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
2016-12-21 10:26:00

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա ՄոսկալկովանՊաշտպանի ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանությանթանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Տիկին Մոսկալկովան գրառում է կատարել հուշամատյանում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս նյութը դիտել են - 1087 անգամ