ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:
Արման Թաթոյանը Պաշտպանի աշխատակազմում այսօր ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին: Հանդիպմանը քննարկվել են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործացության ընդհանուր հարցեր, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին գործեր:
Այցի շրջանակներում Արման Թաթոյանը եւ Տատյանա Մոսկալկովան ստորագրել են երկու հաստատությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր, ինչից հետո պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Այս նյութը դիտել են - 1080 անգամ