Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ուկրաինայի Լվով քաղաքում դեկտեմբերի 13-14-ին կայացել է անվանի գիտնական Յարոսլավ Դաշկեւիչի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, հայագետներ Կլոդ Մութաֆյանը և Պատրիկ Դոնաբեդյանը` Ֆրանսիայից, գիտաշխատողների մի մեծ խումբ Հայաստանից՝ պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի գլխավորությամբ, ուկրաինացի հայագետներ Իրինա Գայուկը, Սամվել Ազիզյանը, Կարինե Պիվավարսկայան եւ այլք։
Տեղեկացվել էր նաեւ, որ թուրքական պատվիրակությունը ցուցադրաբար հեռացել էր գիտաժողովից։
Ուկրաինայում ՀՀ դեսպանի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդական Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայում Թուրքիան եւ Ադրբեջանը լուրջ փորձեր են անում այս կամ այն ոլորտում իրենց թեզերն առաջ քաշելու համար։ Եվ այդ գիտաժողովին էլ թուրքական կողմը ծրագրել էր ներկայանալ 30 հոգանոց ավել պատվիրակությամբ։
ՀՀ դեսպանատունը, ըստ Արման Աբովյանի, միշտ արձագանքել է Հայաստանի մշակույթին, պատմությանը, ժառանգությանը վերաբերող մշակութային միջոցառումներին։ Կարեւորը, նրա կարծիքով, այն է, որ այդ ֆորումներն անցկացնում են նաեւ ուկրաինացիները:
Այդ դեպքում թուրքերի առաջ քաշած թեզերը պարզապես զավեշտալի են, այդ իսկ պատճառով էլ նրանք որոշել են չխայտառակվելու համար պարզապես լքել Յարոսլավ Դաշկեւիչին նվիրված գիտաժողովը։ hraparak.am
Այս նյութը դիտել են - 1840 անգամ