«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի համար ՀՀԿ-ում հրահանգվել է արտակարգ ռեժիմով բերման ենթարկել արտերկիր մեկնած պատգամավորներին, որոնք արդեն գնացել էին Ամանորը նշելու։
Արտահերթը խոստանում է բավականին հետաքրքիր լինել: Օրակարգում «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է, որով առաջարկվում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի 100.000-ապատիկից դարձնել 500.000-ապատիկ:
Այսինքն՝ նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել եւ 100 մլն․-ից դարձնել 500 մլն․ դրամ: Սա ոմանք գնահատում են որպես բյուջեն համալրելուն ուղղված քայլ, ոմանք էլ ոլորտի մոնոպոլացման վտանգ են տեսնում եւ կարծում են, որ արվում է հօգուտ Գագիկ Ծառուկյանի»։
Այս նյութը դիտել են - 1533 անգամ