Իսկ Աշոտյանին մալադեց: Ինքը բանակում չի ծառայել, բայց զինվորական մեդալներ է ստացել, կրթության համար ոչինչ չի արել, բայց կրթական հուշամեդալներով է պարգևատրվել....
2016-01-14 00:38:00

Երեկ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտակրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Իհարկե, կարելի է այլևս ոչինչ չմեկնաբանել, քանի որ սա ինքնին արդեն անեկդոտ է: Մեզ երբեմն թվում է, թե Հայաստանում այսօր ամենաշահութաբեր բիզնեսը մեդալ տպելն է: Արդեն «4-րդ կրուգն» են նույն մարդկանց պարգևատրում: Եթե մի մեդալի մեջ 1000 դրամ «քյար» էլ մնա, տարեկան ահագին փող կմնա:

Իսկ Աշոտյանին մալադեց: Ինքը բանակում չի ծառայել, բայց զինվորական մեդալներ է ստացել, կրթության համար ոչինչ չի արել, բայց կրթական հուշամեդալներով է պարգևատրվել, Ցեղասպանության ճանաչման համար ոչինչ չի արել, բայց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար է պարգևատրվել, ազգի համար ոչինչ չի արել, բայց կարող է Ազգային հերոս էլ դառնալ:

Միակ սփոփիչ փաստն այն է, որ այսօր Հայաստանը տարածաշրջանի ամենամեդալունակ երկիրն է: 


http://newsline.am/am/news/view/22769.html


Այս նյութը դիտել են - 1712 անգամ