Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքի շուկայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի:
Ավելի վաղ հայտարարվել էր 33 զոհի, 60 տուժած և 12 անհետ կորած քաղաքացիների մասին:
Պայթյունը տեղի ունեցել Ծննդյան տոների համար նախատեսված ճայթուկների և հրավառության պարագաների մասնագիտացված շուկայում, որտեղ այդ պահին հազարավոր մարդիկ են եղել:
Ականատեսների պատմելով՝ շղթայական պայթյունների հետևանքով շուկան հավասարվել է գետնին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 1404 անգամ