Եթե փըշտ անի ՀՀԿ նախագահը. Փաստ
2016-12-22 21:19:00
«Փաստ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանը առաջիկայում` հունվարյան արձակուրդներից հետո, կհայտարարի քաղաքական նոր դաշինքով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
«Փաստի» հավաստի տեղեկություններով` դաշինքը կֆինանսավորի Ռուսաստանի և «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դաշինքում նրա, այսպես ասած, ներկայացուցիչը կլինի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Այժմ հավաքագրման գործընթաց է:
Առանցքային դեմքերից են Վիկտոր Դալլաքյանը և Ամարասի Արթուրը: Ի դեպ, վերջինս դաշինք է մտնում հոծ խմբով, իր տղերքով, մշակույթի ոլորտի իր ընկերներով (Հրանտ Թոխատյան և այլք): Դաշինքի անվանումը դեռ քննարկվում է: Ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարը իր բոլոր քայլերը հիմնականում քննարկում է գլխավոր «կասիրի»` Արա Աբրահամյանի հետ:
Պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ նախագահը որ պահին թափով «փըշտ» անի` Սեյրան Օհանյանը կզրկվի ֆինանսավորումից:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 1374 անգամ