Հարստության և հաջողության թալիսմաններ Աքաղաղի տարում
2016-12-22 21:57:00
Հարստության թալիսմաններ

Գալիք՝ Հրե Աքաղաղի տարին խոստանում է անակնկալներով լի լինել: Տարվա խորհրդանիշի աջակցությունը կարեւոր է հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծրագրեր ունեն եւ ուզում են հաջողության հասնել այդ հարցում:

Լավ օգնություն կլինեն չինական հիերոգլիֆներով հմայիլները: Հարստություն գրավելու համար բավարար է տպել կամ ձեռքով գրել անհրաժեշտ հիերոգլիֆը: Այն պահեք ձեր դրամապանակում, եւ հզոր էներգետիկան կանի իր գործը: Այդ թալիսմանները ֆեն շույի մեթոդիկայի ամենագործուն միջոցներն են:

Եթե ձեր կյանքում կան բաներ, որոնք չեք կարողանում դեն նետել, մտածեք. հնարավոր է՝ դա նախանշան է: Վստահեք ձեր բնազդին. գուցե այդ իրը հենց այնպես չի տրվել ձեզ: Դրամական բարեկեցություն է գրավում հենց փողը: Եթե հին կամ ժանգոտած մետաղադրամ ունեք, կամ էլ հին նմուշի թղթադրամ, որն ինչ-որ պատճառով դեն չեք նետել, օգտագործեք: Համարվում է, որ փոքրիկ թերություններով դրամները հաջողություն եւ երջանկություն են բերում: Ընտրած մետաղադրամը դրամապանակից մի հանեք: Թալիսմանը 2017 թվականի ամբողջ ընթացքում ֆինանսական բարեկեցություն կբերի:

Հաջողություն գրավող հմայիլներ

Քառատերեւ երեքնուկը վաղուց հաջող գտածո է համարվում: 2017 թվականին՝ Հրե Աքաղաղի տարում հաջողություն գրավելու համար սեփական ձեռքերով պատրաստեք այդ խորհրդանիշը: Նյութը, որից այն պատրաստելու եք, կարեւոր չէ: Նրանք, ովքեր չեն կարողանում ինքնուրույն որեւէ բան պատրաստել, կարող են դիմել մասնագետի: Հարմար չափի տերեւ գտեք եւ այն կրեք որպես կապազարդ կամ ամրացրեք ձեր ապարանջանին: Աննշան այդ զարդն օտար աչքերի համար ձեր հաջողության իսկական հմայիլը կլինի:

Աքաղաղի տարում հաջողություն բերող հմայիլ կարող է լինել հենց այդ կենդանին: Աքաղաղի պատկերով փոքրիկ հուշանվերը փաթաթեք կարմիր թղթով՝ վրան գրելով ձեր մաղթանքներն ու խնդրանքները: Ամանորի գիշերն այն դրեք տոնածառի տակ եւ երազանք պահեք: Այդ թալիսմանը բարեկեցություն կգրավի եւ հարազատներին կպաշտպանի բացասական էներգիայից:

Կյանքում հաջողության կարելի է հասնել նաեւ սեփական ուժերին լիարժեք վստահության օգնությամբ: 2017 թվականի Աքաղաղի տարում հարստության եւ հաջողության թալիման ընտրելով՝ ղեկավարվեք ոչ միայն գեղագիտական տեսքով: Լսեք ձեր ներքին ձայնին եւ օգտագործեք այն իրերը, որոնք ձգում են ձեզ:

imedia.am

Այս նյութը դիտել են - 133544 անգամ