Երկրին դարձյալ զուգարաններ են պետք
2016-12-22 23:02:00

Բոլորին քաջածանոթ Ներսես Երիցյանը վեց տարի պաշտոնավարման ժամկետով կրկին նշանակվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում:

Երիցյանը կարող է իրեն վեցապատիկ երջանիկ զգալ: Իսկ հանրությունը դեռ որոշ ժամանակ պիտի խարխափի անորոշության մեջ՝ հասկանալու համար, թե հոգով կոմերսանտ և էությամբ արկածախնդիր այս սուբյեկտը ինչով արժանացավ նման բախտի:

 Դրա համար նվազագույնը անհրաժեշտ է վերհիշել, թե իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում Երիցյանը հատկապես որ հարցում է աչքի ընկել և արժանացել քաղաքացիների համընդհանուր ուշադրությանը: Իսկ դա շատ հեշտ է, քանի որ կա ընդամենը մեկ ցնցող դրվագ, ինչը մշտապես պիտի ասոցացվի նրա անվան հետ: Բիոզուգարանները:

Աստղաբաշխական գումարով Հայաստան բերված և ոչ մեկին պետք չեկած հայտնի արտաքնոցները, որոնք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա հոգեզավակ Ներսես Երիցյանի փայլուն մտքի արգասիքն էին:

124 մլն դրամանոց այդ անպետքությունը, որ ձեռք բերվեց Ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով, Երիցյանի փառքի գագաթնակետն է:

Եվ հիմա մնում է մտածել, որ եթե նրան դարձյալ 6 տարի պատրաստվում են պահել իր տաքուկ տեղում, ուրեմն երկրին օդ ու ջրի պես զուգարաններ են անհրաժեշտ:

shame.am

Այս նյութը դիտել են - 1343 անգամ