Հալեպի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ մեծ շուքով տոնել են քաղաքի ազատագրումը գրոհայիններից, հաղորդում է ruposters.ru-ն: Սուրբծննդյան տոների առիթով տոնական տեսք ստացած հրապարակում սիրիացի հայերի նվագախումբը կատարել է «Զարթնի՛ր, լաո» հայրենասիրական երգը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Սիրիայի կառավարական ուժերն ամբողջությամբ ազատագրեցին Հալեպը՝ դուրս մղելով ապստամբական խմբավորումներին:
Հալեպը Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքն է. նախքան սիրիական ճգնաժամը, տարբեր գնահատականներով, այնտեղ ապրում էր 40-60 հազար հայ։
Աղբյուր՝ ruposters.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան