ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով դեկտեմբերի 22-ից 24-ը ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի (Օմբուդսման) աշխատակազմի ներկայացուցիչները:
Այցի հիմնական նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Հայաստանում ազգային կանխարգելման մեխանիզմի, գործունեության ուսումնասիրությունը եւ երկու ինստիտուտների միջեւ փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում մի շարք քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպան Արման Թաթոյանի, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Սերբիայի պատվիրակության ներկայացուցիչները, ընդգծելով իրենց ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի օրինակը, ցանկություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչին ի պատասխան Արման Թաթոյանը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:
Առավել համապարփակ ուսումնասիրության համար հյուրերը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանությանՁերբակալված անձանց պահման վայր: Նախատեսվում է նաեւ այցելություն «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ