- Խառնում ենք սոյայի սոուսը, սև պղպեղը, 2 ճ/գդ ձիթայուղը, չիլին և լավ խառնում ենք:Ամանի մեջ լցնում ենք հավի կրծքամիսը, վրան դնում մանր պճեղների բաժանած սխտորը և լցնում մեր պատրաստած սոուսը: Ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
Կրծքամիսը սառնարանից հանում ենք, վրան պոլիէթիլենային թաղանթ անցկացնում և թիակով լավ հարվածում:
Բեկոնի վրա սխտորի փոշի ենք լցնում: Դնում ենք հավի կրծքամիսը, մեջը լցնում աղ և պղպեղ ցանած հավի ֆիլեն, ինչի վրա էլ դնում ենք վարունգները:
Ռուլետը փաթաթում ենք և դնում շարված բեկոնի վրա:
Բեկոնները վրա ենք բերում և ամրացնում երկարութամբ դրված բեկոններով:
Խառնում ենք 1 ճ/գդ սոյայի սոուսը, մեղրը, 1 ճ/գդ ձիթայուղը և զանգվածը քսում ենք ռուլետի վրա:
Ռուլետները 40 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացած ջեռոցը:
Ահա և վերջ: Հովացնում ենք, կտրատում և մատուցում: