Գլենդելի ուսուցիչները ավելի շատ բան կիմանան Հայոց ցեղասպանության մասին2016-12-25 12:09:00
Գլենդելում ուսուցիչները լրացուցիչ վերապատրաստում կանցնեն Հայոց ցեղասպանության եւ դաժան այլ հանցագործությունների պատմությունը դասավանդելու համար։
Հունվարին պատմության ու գրականության մոտ 25 ուսուցիչներ կմասնակցեն երկշաբաթյա դասընթացների, որոնք կանցկացնեն ցեղասպանության հարցերով փորձագետները, «USArmenianews.com»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Glendale News-Press–ը։
Դասընթացների հիմնական թեման է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, որի հետեւանքով 1 5 մլն հայ է սպանվել։
Գլենդելի դպրոցների միավորված խորհրդի ներկայացուցիչ Ժակլին Պերեզի խոսքով այս թեմայի ուսուցանումը առանձնահատում կարեւորություն ունի Գլենդեյլի բնակիչների համար, ու նրանք ուզում են, որ ուսուցիչները ավելի պատրաստված լինեն։
2013-ից սկսած՝ Գլենդելի ուսուցիչներն ու դպրոցականնները ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ազատվում են պարապմունքներից։
Այս նյութը դիտել են - 2857 անգամ