Բա եթե ատոմային զենք ունես, Խաչիկ, ապրիլին ո՞ւր էիր. Կիմա Եղիազարյան
2016-12-25 13:45:00
Պարզվում է, մենք ատոմային զենք ունենք և այն գտնվում է «Սյունաց արծվի» մոտ:
Դրա համար էլ Խաչիկ Ասրյանը սպառնում է Սեյրան Օհանյանին մոխիր դարձնել, եթե նա պայքարի Սերժ Սարգսյանի դեմ:
Էս տեսակ ռազմատենչ հռետորաբանությամբ ու սպառնալիքով վաղն էլ Խաչիկը կարող է մեզ բոլորիս մոխրացնել հանուն իր առաջնորդի:
Բա եթե ատոմային զենք ունես, Խաչիկ, ապրիլին ո՞ւր էիր, զենքդ առնեիր ու գնայիր առաջնագիծ, որ 100 զոհ չունենայինք:
Էդ զոհերն էլ հանգիստ մարսեցիք ու Ամանորին խրախճանք ու խուլիգանի քեֆ եք անելու...
Հայրենիքի պաշտպաններն ի՞նչ իմանային, որ 2017-ը չեն դիմավորելու...
Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 2623 անգամ