Խայտառակ ձախողումից հետո Աբրահամյանն անհետացավ ասպարեզից, խորը լռություն հաստատեց, սկսեց չպատասխանել հեռախոսազանգերին ...
2016-01-14 14:00:00

Երբ անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ գործարարԱրա Աբրահամյանը եկավ պատմական հայրենիք՝ ձեռքին բռնած իր քաղաքական ծրագրերը, իսկ հոգու մեջ՝Հայաստանը նվաճելու փափագը, նրա մտքով երևի չէր էլ անցնում, որ հայաստանցիներն իրեն ծաղրուծանակիկենթարկեն ու փաստացի կվտարեն երկրից:

Խայտառակ ձախողումից հետո Աբրահամյանն անհետացավ ասպարեզից, խորը լռություն հաստատեց, սկսեց չպատասխանել հեռախոսազանգերին և միանգամից մոռացավ այն խոստումները, որ տվել էր այստեղ՝ իր անփառունակ ասուլիսի ժամանակ: Այդ խոստումներից գլխավորն այն էր, որ նա պիտի կուսակցություն հիմներ ու մասնակցեր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

 Եթե Արա Աբրահամյանն իսկապես հասկացել է, որ հաղթելու և Հայաստանի քաղաքական դաշտում էական դերակատարում կատարելու ոչ մի շանս չունի, ուրեմն հրաշալի է, կնշանակի մարդը դեռ լիովին չի կորցրել ընկալելու ունակությունը: Այս տարբերակի օգտին են խոսում վերջին շրջանում տարածված այն լուրերը, համաձայն որոնց Աբրահամյանը վերջնականապես փոշմանել է հայաստանյան ծրագրեր իրականացնելուց ու հիմա էլ ցանկություն է հայտնել մասնակցել ՌԴ խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի են ունենալու արդեն այս տարվա աշնանը՝ սեպտեմբերի 18-ին: Ու եթե իրեն հոգեհարազատ միջավայրում՝ Մալիշկայում ծնված Արան արդյունքներ գրանցի, ապա նա կարող է Հայաստան չվերադառնալ նվազագույնը մինչև 2017-ը:

 

 

Shame.am

 

Այս նյութը դիտել են - 1386 անգամ