Որոշ տեղեկություններով էլ ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Այս տեղեկատվությունն էլ ռուսական կողմից հաստատվել է, քանի որ պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ զոհված ուղեւորները ՌԴ քաղաքացիներ են եղել:
Armtimes.com-ին հնարավոր եղավ առայժմ պարզել միայն Հովհաննես Գերոգիյանի մասին տեղեկություններ: Իսկ Վահանովի մասին տեղեկությունները կցկտուր են՝ նա եղել է ռուսական բանակի գնդապետ: Հովհաննես Գեորգիյանը տաղանդավոր երգիչ է, ավարտել է Կիեւի երաժշտության ազգային ակադեմիան: Հովհաննես Գերոգիյանը ծնվել է 1967 թվականին ՌԴ-ի կողմից այժմ հսկվող Լուգանսկ շրջանում:
1991-ից 1994 թվականներին սովորել է Դոնեցկի երաժշտական ակադեմիան, այնուհետեւ Կիեւի ազգային երաժշտական ակադեմիան, որից հետո սկսել է երգել Մոսկվայի «Նոր օպերա» թատերախմբում: Կարճ ժամանակ անց Գեորգիյանն սկսել է երգել ՌԴ-ի պետական մեծ թատրոնում:
Այս նյութը դիտել են - 1407 անգամ