Փաստաբան Հակոբ Բաբայանը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության մեջ.Փաստինֆո
2016-12-26 02:58:00

Հատկապես կարևոր գործերով ՍՊԸ-ի ղեկավարը մեկ այլ ՍՊԸ-ի տնօրենին երաշխավորել է ի նպաստ վերջինս դատական ակտի կայացմանը, ինչի համար նրանից 50 000 ԱՄՆ դոլար գումար է պահանջել ու ստացել:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Բաբայանը, հանդիսանալով փաստաբանական գործունեություն ծավալող «ՀԿԳ» և «ՀԿԳ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ» ՍՊԸ փաստացի ղեկավարը, ՀՀ դատական ատյաններում «Լուվի» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու և ի նպաստ նրա երաշխավորված դատական ակտի կայացումն ապահովելու պատրվակով, սակայն դատական գործընթացի վրա իրավաբանական գործունեությունից դուրս որևէ ազդեցություն իրականում չունենալով, խարդախությամբ` վստահությունը չարաշահելով 2013-2014թ. ընթացքում պահանջել և անձամբ, մաս-մաս ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 20.195.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար:

Հակոբ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Աղբյուր` Փաստինֆո

Այս նյութը դիտել են - 1222 անգամ