ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Քիշնև) է նշանակվել Ջիվան Մովսիսյանը:
Հրամանագրերն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով: