Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` դեկտեմբերի 26-ին, մերժել է փոխել Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանավորումը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան. Ժ. Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը բողոքարկել էր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը:
«Ժիրայր Սեֆիլյանը, որպես կանոն, չի մասնակցում դատական նիստերին: Նա համարում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը թատերական ներկայացում է և չի ուզում մասնակցել այս բեմադրությանը և որևէ ցուցմունք չի տալիս»,- նշեց պաշտպանը:
Նա նաև նշեց, որ պետական մարմինները պարտավոր են միջնորդությունը ներկայացնելև կից նյութերին ծանոթացնել Ժ. Սեֆիլյանին, ինչն այս դեպքում չէր արվել, այսինքն՝ կոպտորեն խախտվել է նրա իրավունքը: Փաստաբանն ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ դատական ակտը քաղաքական որոշում է Ժ. Սեֆիլյանի գործունեությունը սահմանափակելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 1770 անգամ