ՀՀԿ-ն բացել է իր քաղաքական դիակների սառնարանի դուռը և դուրս է շպրտել դիակներին դեպի ընտրություններ.1in
2016-12-26 13:20:00

«ՀՀԿ-ն բացել է իր քաղաքական դիակների սառնարանի դուռը և այնտեղից դուրս է շպրտել դիակներին դեպի ընտրություններ՝ դաշտը ապականելու, խեղաթյուրելու, քաղաքական սերնդափոխությունը արգելակելու համար:

«Ելք» դաշինքն այդ ոճով չի ընդլայնվելու, կեղծ կոնսոլիդացիայի նպատակ չունենք, նման անլուրջ գործունեությամբ չենք զբաղվելու»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքականություն մտնելու և ընդդիմության դաշտից հանդես գալու մտադրություններին:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները՝ այդ թվում նաև գազի սակագնի իջեցումը, իմիտացիոն փոփոխություններ են. «Նախընտրական շրջանի մեթոդաբանություն է, որի մեջ իմիտացիա կա»:

«Մենք չենք ակնկալում, որ վարչապետները կախարդական փայտիկ պետք է ունենան, մենք հեքիաթում չենք ապրում, թեև կառավարության տարբեր ներկայացուցիչներ մեզ հեքիաթներ պատմում են:

Կախարդական փայտիկ պետք չէ, պետք է իրավունքի գերակայություն»,- նշեց Է. Մարուքյանը: Նրա խոսքով՝ պետք է հավասար իրավունքներ և պատժելիության անխուսափելիության սկզբունքը կյանքի կոչել և կտեսնենք, թե ինչպես ինչ-որ բան կփոխվի երկրում:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Այս նյութը դիտել են - 1583 անգամ