Արփինե Հովհաննիսյանը՝ Բեխտերևի հիվանդություն ունեցող «հաց բերողի» մասին. Politinfo
2016-12-27 09:55:00

Թեպետ Բեխտերևի հիվանդությունը կառավարության` պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների թվում է, սակայն այդ  հիվանդությունն ունեցող «հաց բերող» Արթուր Սարգսյանը կալանքի տակ է, քանի որ պատժից ազատվելը ենթադրում է հիվանդության պրոգրեսիվ ծանր ընթացք՝ ոսկրամկանային համակարգի ախտահարումներ և այլն:
Այս մասին այսօր «Ազատություն» ռադիկայանի ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով օգտատիրոջ այն հարցին, թե  տեղյա՞կ է արդյոք, որ շուրջ 5 ամիս անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանը Բեխտերևի հիվանդություն ունի:
Նշենք, որ այն հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն աստիճանբար բերում է ողնաշարի անշարժացման:
Իսկ օգտատիրոջից հարցն այն մասին էր, թե  անհրաժեշտ բուժօգնություն դատապարտյալների հիվանդանոցում հնարավոր չէ, և կառավարության` պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների  ցանկում նաև այս հիվանդությունը կա, ուստի` Արփինե Հովհաննիսյանը չի՞ կարծում, որ նրա պատիժը պետք է փոխվի:
Վերջինս , նախ, ասաց, թե  դեռ այս թվականի դեկտեմբերի  15 –ին   Արթուր Սարգսյանը գանգատվել սրտխառնոցից ու որովայնի շրջանի հատվածի ցավերից, դրա համար էլ շտապ տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ենթարկվել է անհրաժեշտ ախտորոշման ու հետազոտման:
Նա նաև նշեց, որ մինչև կալանքի տակ անցնելը «հաց բերողի» մոտ առկա հիվանդություններին ընթացքում պարբերաբար ստացել է ֆիզիոթերապևտիկ բուժում և նաև այդ բուժման հերթական կուրսը ստանալու նպատակով է տեղափոխված եղել Դատապարտյալների հիվանդանոց:
Ինչ վերաբերում է  Բեխտերևի հիվանդությանը, ապա նշեց, որ միայն մի քանի օր առաջ է Արթուր Սարգսյանը ներկայացրել «16 տարվա հնության»  տեղեկանք՝ այդ հիվանդության մասին:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 2146 անգամ