Առողջապահության նախարարի ձայնը շա~տ տաք տեղից է հնչում. մի հատ էլ հորդորում է, թուլության, վատ զգալու դեպքում դիմել բժիշկներին... տնային, տատական բուժումներից հեռու մնացեք, բայց մարդկանց որտեղի՞ց այդքան փող, մարդիկ միլոնատեր հո չե՞ն... Իրականում այլ տեղ փնտրեք վիրուսը.
90-ականներին, արցախյան պատերազմի տարիներին նման գրիպային համաճարակներ չկային, ինչքան էլ, որ ցուրտ էր, տները չէին ջեռուցվում: Հիմա մոնոպոլիստ ներկրողները չգիտեմ, թուրքիայից, որ ջհանդամից միրգ ու սննդամթերք են ներկրում Հայաստան, Աստված տվել, չի խնայել. մեր սահմանային անցակետերում էլ ոչ մի ձևի ստուգում չեն անցկացնում ու չգիտես, թե այդ միրգն ու սննդամթերքը բիոլոգիական ինչ վարակներ ունեն, հանուն իրենց հարստանալու՝ վտանգի են ենթարկում առանց այն էլ այս մի բուռ մնացած ժողովրդին:
Չե՞ք կարծում, որ այս վիրուսները գլուխ բարձրացրեցին, երբ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու գնում էին դրսից ներմուծված ամեն ինչ: Տրամաբանորեն գալիս ենք այն եզրակացության, որ վարակված ու վտանգավոր սննդամթերք ենք օգտագործել տոնական օրերին, իսկ հետտոնական օրերին ավելի սաստկացավ այս համաճարակը... Բերողներն էլ են իրենք, դեղ վաճառողներն էլ են իրենք: Փաստորեն երկկողմանի շահույթ են ստանում մեր ժողովրդի առողջության հաշվին...